IFC-ն 3 մլն դոլար կհատկացնի «ACBA- լիզինգ» ընկերությանը ՓՄՁ-ների ֆինանսավորման համար![]() 7 հունիսի 2010 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն տրամադրելու է 3 միլիոն դոլար արժողությամբ առաջնային վարկ «ACBA- լիզինգին»` Հայաստանի առաջատար լիզինգային ընկերությանը, նպաստելու տեղական փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայմանը, ասվում է PanARMENIAN.Net ին IFC մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ : IFC-ի ֆինանսական աջակցությամբ, «ACBA-լիզինգը» կֆինանսավորի փոքր և միջին ձեռնարկությունների` տրանսպորտային միջոցների և արտադրական ու գյուղատնտեսական սարքավորումների վարձակալումը Հայաստանում` «ACBA կրեդիտ ագրիկոլ» բանկի ամբողջ երկրում գործող մասնաճյուղերի ցանցի միջոցով: «IFC-ի` ժամանակին տրամադրած աջակցությունը կօգնի տարբերակելու «ACBA-լիզինգի» ֆինանսավորման բազան և խորացնելու ինստիտուցիոնալ կարողությունները` հաճախորդների կարիքները բավարարելու համար»,- ասել է «ACBA-լիզինգի» գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը` ավելացնելով, որ այն թույլ կտա նաև շարունակել տեղական ձեռնարկություններին ֆինանսավորելու քաղաքականությունը` ուղղված վարձակալությամբ նոր սարքավորումներ ձեռք բերելուն, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության առողջացմանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո: IFC-ի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքն իր հերթին ավելացրել է, որ լիզինգը գերազանց ֆինանսական պրոդուկտ է փոքր և միջին ձեռնարկությունների համար, և IFC-ն աջակցում է լիզինգի զարգացմանը Հայաստանում սկսած 2002թ.: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |