Աշոտ Վարդապետյանը կլինի Շախմատի 2010 թվականի օլիմպիադայի գլխավոր մրցավարի տեղակալը

Աշոտ Վարդապետյանը կլինի Շախմատի 2010 թվականի օլիմպիադայի գլխավոր մրցավարի տեղակալը

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է 2010 թվականի Շախմատի օլիմպիադայի գլխավոր մրցավարի տեղակալ: Օլիմպիադան տեղի կունենա Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը: Իսկ Արմեն Նիկողոսյանը կլինի Օլիմպիադայի մրցավարներից մեկը:

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային մրցաշարը: Հայ շախմատիստ Սերգեյ Կասպարովը Բելառուսից 7 հնարավորից հավաքել է 5,5 միավոր: Նա առաջատարներից ետ է մնում ընդամենը 1 միավորով:

Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանն ու Հրայր Սիմոնյանը համապատասխանաբար ունեն 5 և 4,5 միավոր:

Մինչև մրցաշարի ավարտը մնացել է 4 տուր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---