Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պլատֆորմի հիմնադիր ժողովը 7 հունիսի 2010 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի հիմնադիր ժողովը: Ժողովի ընթացքում տեղի ունեցավ ազգային պլատֆորմի կանոնակարգի քննարկում, ինչպես նաև համակարգող խորհրդի անդամների ընտրություն: Ինչպես նշեց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ժողովն անցնում է աշխատանքային մթնոլորտում և այն կարևոր միջոցառում է: «Որքան ուժեղ են ժողովրդավարական կառույցները, այնքան կայացած է քաղաքացիական հասարակությունը, իսկ դրա կայացվածությունը վկայում է պետության ժողովրդավար լինելու մասին: Մենք կարևորում ենք այս պլատֆորմի ստեղծումը, որը առաջ կմղի Արևելյան գործընկերության այլ պլատֆորմները»,-ասաց նա: Իր հերթին ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը կարևորեց ՀԿ-ների դերը Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացում: Նա նշեց, որ հուլիսի 2-րդ կեսին կսկսվեն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությնները, որը շատ դժվար և համապարփակ առաջադրանք է ներկայացնում իրենից: ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը նշեց, որ Եվրամիության և իր արևելյան գործընկերների միջև համագործակցության կարևորագույն ոլորտներից է մարդու իրավունքների և ազատությունների ոլորտը: Ազգային պլատֆորմը կընդգրկի 21 հասարակական կազմակերպություն, 145 ներկայացուցչով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |