Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել է Յոհանեսբուրգ![]() 7 հունիսի 2010 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենա ՖԻՖԱ-ի 60-րդ համագումարը, որը կանցկացվի հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքում: Համագումարում կներկայացվի ՖԻՖԱ-ի 2009թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը և հեռանկարները, կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը, և մասնավորապես կներկայացվի հաստատման ՖԻՖԱ-ի 2011-2014թթ. հեռանկարային բյուջեն և 2011թ. բյուջեն մանրամասն: Կքննարկվեն նաև այլ ռազմավարական և ընթացիկ հարցեր: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագումարում ներկայացնում են ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը և ՀՖՖ հավաքական թիմերի նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Էդգար Մանուկյանը: Համագումարի մասնակիցները ներկա կգտնվեն նաև 2010թ. Աշխարհի Գավաթի խաղարկության հանդիսավոր բացման արարողությանը և ՀԱՀ-Մեքսիկա հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |