Երկքաղաքացիները հնարավորություն կստանան մասնակցել քննություններին իրենց նախընտրած ընթացակարգով

Երկքաղաքացիները հնարավորություն կստանան մասնակցել քննություններին իրենց նախընտրած ընթացակարգով

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային ժողովում քննարկման էր ներկայացվել կառավարության կողմից առաջարկված օրենսդրական նախագծերի փաթեթը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին:

Օրենսդրական նախագիծը ներկայացրեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ ներկայացվող փաթեթը հնարավորություն է տալիս երկքաղաքացիություն ունեցող դիմորդներին մասնակցել ընդունելության քննություններին և օտարերկրացիների համար նախատեսված կարգով, և միասնական կարգով: Աշոտյանը նշեց, որ մինչ օրս երկքաղաքացիները թաքցնում էին իրեցն ՀՀ քաղաքացիությունն ունենալը և դիմում էին օտարերկրացիների համար նախատեսված կարգով: Այս օրինագծով այդ բացը լրացվում է և դիմորդներին հնարավորություն է տրվում ընտրություն կատարել երկու ընթացակարգերի միջև: Խորհրդարանական խմբակցությունները հիմնականում ողջունեցին օրինագիծը:

Օրինագիծը քննարկվում է հատուկ ռեժիոնվ` առաջին ընթերցումից 24 ժամ անց պետք է կայանա երկրորդ ընթերցումը, որպեսզի օրենքը հնարավոր լինի կիրառել արդեն այս տարի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---