ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15-րդ Գերագույն ժողովում ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմինը![]() 7 հունիսի 2010 - 20:22 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 15-րդ Գերագույն ժողովում ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմին: ԳՄ կազմի մեջ մտել են` 1.Հրաչ Թադեւոսյան 2.Արմեն Ռուստամյան 3.Միքաել Մանուկյան 4.Հայրապետ Բաբայան 5.Սիմոն Սիմոնյան 6.Արսեն Համբարձումյան 7.Թաթուլ Հարությունյան 8.Սպարտակ Սեյրանյան 9.Արա Նռանյան ՀՅԴ Գերագույն ժողովը ընդունել է հայտարարություն, որում գերակա խնդիր է հռչակել ազգային ուղեգծի վերականգնումը, սոցիալական արդարության հաստատումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և երկրում նոր իշխանության ձևավորումը: Այսօր` ժամը 15:00-ին, «ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում» տեղի կունենա ՀՅԴ ԳՄ-ի ասուլիսը, հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը: ![]() ![]() Հայ հեղափոխական դաշնակցություն Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |