Եգիպտոսը որոշել է բացել Գազայի հետ սահմանը անորոշ ժամանակով![]() 8 հունիսի 2010 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Գազայի հատվածի եռամյա շրջափակումից հետո Եգիպտոսը որոշեց անորոշ ժամանակով բացել սահմանը: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի պաշտպանության նախարարության աղբյուրը, հաղորդում է Associated Press-ը: Նրա կարծիքով, եգիպտական ղեկավարությունը կարծում է, որ շրջափակումն իրեն չարդարացրեց, այն այդպես էլ իր նպատակին չհասավ: «Մենք թույլ չենք տա օկուպանտներին խուսափել պատասխանատվությունից»,- հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ մամլո քարտուղար Հոսամ Զաքին: Անցյալ շաբաթ Եգիպտոսի նախագահ Հուսնի Մուբարաքը որոշեց մասամբ բացել սահմանը մարդասիրական բեռների համար: Իր հերթին, Իսրայելը կարծիք չհայտնեց եգիպտական նախագահի միակողմանի որոշման առիթով: Ռաֆիյախ ՀԱԿ-ը այսուհետ բաց կլինի մարդկանց և բեռնափոխադրումների ազատ անցումի համար: Սահմանը փակվել էր ՀԱՄԱԶ-ի կողմից Գազայի հատվածում իշխանությունը զավթելուց հետո: Շարմ-էլ-Շեյխում կայացավ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը Հոսնի Մուբարաքի հետ, որի ընթացքում քննարկվեց Մերձավոր Արևելքի ներկա դրությունը, այդ թվում` Գազայի հատվածի: Շարմ-էլ-Շեյխի բանակցությունները տևեցին մեկուկես ժամ: Ջո Բայդենն ասաց, որ ԱՄՆ-ն նոր ուղիներ է որոնում Գազայի հատվածի տնտեսական, քաղաքական, մարդասիրական և ռազմական խնդիրները կարգավորելու համար, սակայն նշեց, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |