Անկարան և Բաքուն երկար սպասված համաձայնագիր են ստորագրել գազի մասին

Անկարան և Բաքուն երկար սպասված համաձայնագիր են ստորագրել գազի մասին

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը գազազմատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել: Ինչպես նշել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, պայմանագրում փոփոխության է ենթարկվել ադրբեջանական վառելքի վաճառքի գինը Թուրքիային, ինչպես նաև դեպի Եվրոպա նրա տարանցման արժեքը: Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է AFP-ն:

Ռուսաստանից մատակարարվող գազի գինը նվազեցնել ցանկացող Եվրոպայի համար թուրք-ադրբեջանական համաձայնագիրը նշանակում է, որ որոշվել է Nabucco-ի նոր գազատարի հիմնական մատակարարը: Nabucco խողովակով, որը կդառնա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շարունակությունը, հեղուկ վառելիքը պետք է մատակարարվի Թուրքիայի տարածքով դեպի Բալկանյան երկրներ, մինչև Ավստրիա: Սակայն փորձագետները պնդում են, որ միայն ադրբեջանական գազը դրա համար չի բավականացնի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---