Դով Ֆիշեր. «Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը» 8 հունիսի 2010 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Free Gaza նավատորմի հետ կատարված հայտնի միջադեպի կենրոնում է գտնվում; Նավի վրա, իբր, Գազայի հատվածի համար նախատեսված 10000 տոննա մարդասիրական բեռ է եղել, սակայն իրականում Իսրայելն ամեն շաբաթ Գազա է բեռնափոխադրում 15.000 տոննա սննդամթերք, դեղամիջոցներ: Այս մասին գրում է Դով Ֆիշերը: Նրա կարծիքով, Թուրքիան նախկինի պես Հարավարևմտյան Ասիայից Արևմտյան Եվրոպա թմրանյութերի փոխադրման ամենահեշտ տարանցիկ ուղին է: «Միջազգային կազմակերպությունները խույս են տալիս շրջափակումից և արգելքներից, երբ խոսքը թմրանյութերի փոխադրմանն է վերաբերում: Իսկ Իսրայելը պետք է ազատ թույլատրի՞ ՀԱՄԱԶ-ի համար զենքի փոխադրումը: Այն էլ այն դեպքում, երբ Թուրքիայի վերաբերմունքը կրոնական և ազգային փոքրամասնությունների հանդեպ չի համապատասխանում արևմտյան մարդասիրական արժեքների մոդելին: Ադոլֆ Հիտլերը, որը մուֆտի Հաջի Ամին ալ Հուսեյնի` ժամանակակից պաղեստինյան արաբական ազգայնամոլության հիմնադիրի ընկերն ու զինակիցն էր, 1939 թ. հայտարարել էր. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: Մոտ հարյուր տարվա ընթացքում Թուրքիան համառորեն հրաժարվում է ընդունել 1915-1918 թթ. մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը: Մ.Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1918 թ. գրել է. «Հայերի կոտորածը պատերազմի ամենամեծ հանցագործությունն է, և Թուրքիայի դեմ գործելու անկարողությունը, դրա դեմ աչք փակելը, հարցն արմատապես լուծելու անընդունակությունը նշանակում է, որ ապագայում աշխարհում խաղաղություն պահպանելու մասին բոլոր խոսակցություններն անիմաստ են»: 1981 թ. Ռոնալդ Ռեյգանն իր ուղերձում ասել է, որ Հոլոքոսթի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու Կամբոջայի ցեղասպանության դասերը երբեք չեն մոռացվի», - գրում է Ֆիշերը; Ինչ վերաբերում է երկրի կաթոլիկներին, ապա հոդվածագիրը հիշեցնում է, որ եպիսկոպոս Լուիջի Պադովեզեին սպանել էին, երբ նա Բենեդիկտոս 16-րդ պապի հետ հանդիպման համար պետք է մեկներ Կիպրոս: Երեք տարի առաջ քրիստոնյա երեք առաքյալներ Թուրքիայի կենտրոնում գազանաբար սպանվել են: «Թուրքիայի Սահմանադրության համաձայն, ազգային փոքրամասնություններին, մասնավորապես` քրդերին արգելվում է ազգային լեզվով խոսել: 1990 թ. Թուրքիայի կառավարությունը մոտ 8 մլրդ դոլար է ծախսել երկրի հարավ-արևելքում քրդական ազգայնամոլությունը ճնշելու համար: Հատկապես հիմա աշխարհը պետք է հասկանա, թե Իսրայելն ինչու պետք է պաշտպանի իր սահմանները ՀԱՄԱԶ-ից», - ընդգծել է Դով Ֆիշերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |