«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՏՈՒ-154 ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 6 հոկտեմբերի 2001 - 00:17 AMT PanARMENIAN.Net - «Հայկական Ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Ան-24 ինքնաթիռի օդաչուները հարցաքննվել են ռուսաստանյան Տու-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Հայկական ինքնաթիռի անձնակազմի անդամներն ու ուղեւորները եղել են կործանման ականատեսները: Օդաչուներին հարցաքննում էին «Հայկական Ավիաուղիներ»-ի, թռիչքային տեսչության, ինչպես նաեւ Հայաստանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները: Սեւ ծովը ընկած Տու-154-ի կործանման մանրամասները հայ օդաչուները պատմել են նաեւ լրագրողներին: Ամեն ինչը կատարվել է մոտավորապես 13.45-ից 13.50-ը ընկած ժամանակամիջոցում: Անձնակազմի հրամանատար Հովհաննիսյանը ասում է, որ պերիֆերիկ տեսողությամբ երկնքում նկատեց ինչ-որ բռնկում: Մի քանի վայրկյան հետո նա տեսավ երկրորդ բռնկումը: Արդեն, կարծես, ջրի մոտ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |