![]() Ասիայի երկրները չկարողացան դատապարտել Իսրայելին 9 հունիսի 2010 - 10:37 AMT PanARMENIAN.Net - «Ազատության նավատորմի» դեմ գործողությունների համար Իսրայելին դատապարտող բանաձևը չընդգրկվեց Ստամբուլի գագաթնաժողովի հռչակագրում, որին մասնակցում էին Ասիայի երկրների նախագահներն ու կառավարության (CICA) ղեկավարները: Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության ավարտին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հռչակագրում Իսրայելի վերաբերյալ կետի ընդգրկման դեմ արտահայտվեց 22 երկրներից մեկը`այսինքն միայն Իսրայելը: Մյուսները դատապարտեցին Իսրայելին, սակայն փոխհամաձայնության բացակայության պատճառով այդ կետը ամփոփիչ փաստաթղթում չընդգրկվեց: Իսրայելը ևս CICA-անդամ է: Իսրայելի կառավարության ներկայացուցիչները չմասնակցեցին գագաթնաժողովին, ուտսի հրեական պետությունը ներկայացնում էր Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին: Գյուլը նշեց, որ Ասիական միության մյուս բոլոր անդամների միակարծությունը վկայում է Իսրայելի մեկուսացման մասին: «Նա դեռ կբախվի Թուրքիայի հանդեպ գործած իր սխալի հետևանքների հետ»,-հայտարարել է Թուրքիայի ղեկավարը: Միևնույն ժամանակ Ստամբուլի գագթնաժողովի բոլոր մասնակիցները հավանություն տվեցին «ՄԱԿ-ի բանաձևերի կատարմանը հանուն խաղաղության ու անվտնագության պահպանման Մերձավոր Արևելքում», ինչպես նաև դեմ արտահայտվեցին ահաբեկչությանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |