Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

PanARMENIAN.Net - 2010-ի հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել` հունիսի 10-ից 11-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Կոսովոյի ուժերի և Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով նիստերին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---