Հունիսի 17-18-ը տեղի կունենա «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջին մրցաշարը![]() 9 հունիսի 2010 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-18-ը «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները անցկացնելու են «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջին մրցաշարը, որը կազմակերպվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ: Մրցաշարի նպատակն է քարոզել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը: Մրցաշարը կկայանա Երևանի շախմատի ակադեմիայում: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, արագ շախմատի կանոններով: Միջոցառմանը կմասնակցեն 30 մարդ. կանայք և տղամարդիկ կմրցեն միասին` երեք մրցանակային տեղերի համար: Մրցաշարի 2-րդ օրը հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Զավեն Անդրեասյանը, սեանս կտան մասնակիցներին, հաղորդում է «Հույսի կամուրջ» կազմակերպությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |