Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլին 9 հունիսի 2010 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակաընթացքում հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի կհասնեն: Երկուստեք կարևորվել է համագործակցության խորացումը անվտանգության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության կրթության, մշակույթի, տնտեսության ոլոտներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների խորացման, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |