«Ջերմուկ-2» ՀԷԿ-ը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա դեկտեմբերին![]() 9 հունիսի 2010 - 18:35 AMT PanARMENIAN.Net - «Ջերմուկ-2» ՀԷԿ-ը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա դեկտեմբերին: Այս մասին Ջերմուկում լրագրողներին հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ նախագիծը առաջիններից է, որ ֆինանսավորել է «Ամերիաբանկը»` 15 մլն դոլար վարկային միջոցներից, ինչն էլ վերականգնվող փոքրածավալ էներգետիկական նախագծերի ֆինանսավորման ծրագրերի շրջանակում տրամադրել է միջազգային ֆինանսական ընկերությունը (IFC): «Ջերմուկ-2» ՀԷԿ-ը կառուցվում, է Վայոց Ձորի մարզում, Արփա գետի բնական հոսքի վրա: Նախագծի ընդհանուր արժեքը 3,15 մլն դոլար արժե, որից 2 մլն-ը տրամադրել է «Ամերիաբանկը»: Հոսքի դրվածքային հզորությունը 2,3 ՄՎտ է, տարեկան նախատեսված արտադրանքը` 10,26 մլն ԿՎտ/ժամ: «Ջերմուկ-2» փոքր ՀԷԿ-ի վարկավորումը սկսվել է 2009 թ. սեպտեմբերից, իսկ 2010 թ. փետրվարին ՀԷԿ-ի ֆինանսավորումն ամբողջությամբ ընդգրկվել է IFC ֆինանսավորման վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագրում: Այս պահին շինարարական աշխատանքների մեծ մասն ավարտվել է և պատվիրվել են բարձրորակ հիդրոսարքավորումներ, որոնք բերվելու են Չեխիայից, կառուցվել է նաև խողովակաշարի մեծ մասը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |