ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է «ՀԱՄԱՌՈՒՍԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է «Համառուսական ադրբեջանական կոնգրես» կազմակերպության առաջին համագումարը: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, համաժողովի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ավելի քան 300 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի հայտնի հասարակական գործիչներ: Ինչպես համագումարի բացումից առաջ հայտնեցին նրա կազմակերպիչները, ներկայումս ՌԴ տարածքում բնակվում են շուրջ մեկուկես միլիոն ադրբեջանցիներ, որոնք «անքակտելիորեն կապված են իրենց պատմական հայրենիքի հետ»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---