Իրանն առայժմ պատրաստ չէ միջուկային խնդրին Անկարայի միջնորդությանը![]() 9 հունիսի 2010 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Իրանն առայժմ պատրաստ չէ միջուկային խնդրին Անկարայի միջնորդությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքով, Թեհրանի ու Արևմուտքի միջև միջնորդության նախաձեռնությամբ Թուրքիան ցանկանում է իրեն դրսևորել որպես իսլամական պետությունների պաշտպան` ձգտելով արժանանալ արաբական աշխարհի երկրների հավանությանը: Իրանն իր հերթին, Սարուխանյանի կարծիքով, ընդամենը օգտագործում է Թուրքիային, որպեսզի միայն ժամանակ շահի և հետաձգի Արևմուտքի կողմից պատժամիջոցների ընդունումը: Իրանի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նոր բանաձևը պատրաստ է քվեարկության: Փաստաթղթի դրույթների համաձայն, դրանում ՄԱԿ բոլոր անդամ պետություններին ուղղված կոչ է պարունակվում` զգոնություն դրսևորել իրանական բանկերի մասնակցությամբ դրամական փոխանցումների հարցում, քանի որ դա, նախագծի հեղինակների կարծիքով, կկանխի աջակցությունը երկրի միջուկային ծրագրին: Իրանի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը մշակվեց այն բանից հետո, երբ Թեհրանը կես տարվա ընթացքում «այդպես էլ չկարողացավ որոշել, թե ինչ ժամկետում է պատրաստ վերսկսել բանակցությունները միջազգային հանրության հետ»: Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցում ասվում է այն մասին, որ Թեհրանը չի ապահովում անհրաժեշտ համագործակցությունը իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու համար: Այս պնդման հետ Թեհրանը կտրականապես համաձայն չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |