Կովկասի տարածաշրջանում փոքր ՀԷԿ-երի զարգացման ամենամեծ ներուժը Հայաստանն ունի

Կովկասի տարածաշրջանում փոքր ՀԷԿ-երի զարգացման ամենամեծ ներուժը Հայաստանն ունի

PanARMENIAN.Net - Կովկասի տարածաշրջանում փոքր ՀԷԿ-երի զարգացման ամենամեծ ներուժը Հայաստանն ունի, գտնում է Միջազգային ֆինանսական ընկերության (IFC) տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքը:

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում նա լրագրողներին հաղորդել է, որ շատ կարևոր է երկրում ունենալ վերականգնվող էներգետիայի աղբյուրներ, քանի որ ներկայում Հայաստանում ներմուծվում է 2/3 էներգակիր: IFC նախագահի խոսքերի համաձայն, ՀԷԿ-ի մեկ այլ առավելությունը նաև այն է, որ չի արտազատվում ածխաթթու գազ:

«Հայաստանի կայուն էներգիայի ֆինանսավորման ծրագրերի» ղեկավար Տիգրան Փարվանյանն ավելացրել է, որ այսօր հիդրոէլեկտրաէներգիայի բավական մեծ ներուժ կա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---