Հայաստանի ՀՀՏ ոլորտի առաջատարները «Առանց փողկապի հանդիպում» կանցկացնեն հունիսի 12-13-ը 9 հունիսի 2010 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-13-ը Ծաղկաձորում հերթական «Առանց փողկապի հանդիպման» ժամանակ ՀՀՏ ոլորտի առաջատարները կքննարկեն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կրթության առկա խնդիրները: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՏՏ Ձեռնարկությունների միության (UITE) մամլո ծառայությունից, համաժողովի մասնակիցները կքննարկեն կրթական գործընթացի մասնակիցների մոտիվացիաների բարձրացման, բուհերի ու բիզնեսի միջև կապերի կարգավորման, բուհերի` որպես գիտատեխնիկական կենտրոնների վերականգնման, պրոֆեսիոնալ կրթության և օտար լեզուների խնդիրները: Ծրագրվում է, որ քննարկմանը կմասնակցեն ՀՀ կրթությաn և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ֆորումի կազմակերպիչներն են ՏՏ Ձեռնարկությունների միությունը (UITE), Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը: Ֆորումն անցկացվում է Մրցունակ մասնավոր սեկտոր CAPS/USAID Ծրագրի աջակցությամբ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |