Էներգետիկայի նախարարը հրաժարվել է ԱԺ-ին ներկայացնել կառավարության հայեցակարգը գազի ոլորտում

PanARMENIAN.Net - Գազի գնաճը միշտ մտահոգություն է առաջացնում բնակչությանշրջանում: Հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որը ներկրում է գազը: Այդ մասին, պատասխանելով ՀՅԴ հարցապնդմանը, հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսեսյանը:

Ըստ Մովսեսյանի, ՀՅԴ հարցապնդումը հիմնականում վերաբերում է խնդրի տեխնիկական ու կոմերցիոն մասին, ոչ թե կառավարության ընդհանուր հայեցակարգին գազի ոլորտում:

Իր հերթին ՀՅԴ խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարության պատասխաններից պարզ դարձավ, որ պետությունը սպառողների իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմներ չունի: «Գազը հետագայում ևս կթանկանա: Այդ մասին է վկայում Գազպրոմի քաղաքականությունը տարբեր երկրներում»,-նշել է Մինասյանը: Նա հավելել է նաև, որ այդ ոլորտում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ոչ թե հետևանքների շտկում:

Պատգամավորն առաջարկել է նաև խորհրդարանին որոշում կայացնել, որը կպարտավորեցնի կառավարությանը 20 օրվա ընթացքում ՀՀ ԱԺ ներկայացնել գազի ոլորտում իր քաղաքականության հայեցակարգը: Ա.Մովսեսյանը չհամաձայնվեց` նշելով, որ փոխարենը կարելի է համապատասխան քննարկումներ անցկացնել խորհրդարանի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---