Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականների![]() 10 հունիսի 2010 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է Արցախում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի ներքին կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցության ընդլայնումն Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է: Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Երկուստեք նշվել է փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |