«Ազատության նավատորմը» ղեկավարում էր Թուրքիայի վարչապետը![]() 10 հունիսի 2010 - 13:15 AMT PanARMENIAN.Net - «Ազատության նավատորմի» արշավն արտոնված էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Նման եզրակացություն է բխում Հետախուզությամն ու ահաբեկչության տեղեկատվական կենտրոնի պատրաստած հաշվետվությունից: IHH ակտիվիստների ցուցմունքները վկայում են այդ կազմակերպության իշխող թուրքական վերնախավի և անձամբ վարչապետ Էրդողանի հետ կապերի մասին: Ըստ հաշվետվության աղբյուրների, թուրքական «իրավապաշտպան» կազմակերպության «խաղաղարար» ակցիայի նախապատրաստումը համակարգում էր Էրդողանը, որին այս ակցիան հարկավոր էր Թուրքիայի ներսւոմ իր քաղաքական ռեսուրսը հզորացնելու համար: Որպես ապացույց հաշվետվության հեղինակները բերում են այն փաստը, որ IHH գրոհայինները «Մավի Մարմարա» նավ են բարձրացել ոչ թե Անտալիայում, այլ Ստամբուլում, ընդ որում առանց անվտնագության վերահսկման: Խոսքը մարզված գրոհայինների լավ կազմակերպված խմբի մասին է, ոչ թե առանձին ակտիվիստների, որոնք տրամադրված էին միայն ինքնապաշտպանության, հայտնում է IzRus-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |