Թուրք տուրօպերատորների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է

PanARMENIAN.Net - Ելնելով վերջին իրադարձություններից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում` այս տարի մեր զբոսաշրջյային գործակալությունը զբոսաշրջային տուրեր չի առաջարկի դեպի Անթալիա: Այդ մասին հայտարարել է «First travel» զբոսաշրջային գործակալության տնօրեն Կարեն Անդրեասյանը «Անի տուր» գործակալության տնօրեն Հռիփսիկ Առուշանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ նրա, հայ-թուրքական կարգավորման ձախողումից հետո հայ զբոսաշրջիկների անվտանգությունն Անթալիայում կարող է վտանգվել: Ընդ որում , նա ասաց, որ Անթալիայի փոխարեն գործակալությունն այլընտրանքային տուրեր կառաջարկի Թունիս: Անդրադառնալով նրան, թե որ ուղղություններն են առավել պահանջված այս տարի, Անդրեասյանն ասաց, որ այս տարի դա Բաթումն է:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե աճել է արդյոք թուրք տուրօպերատորների հետարքրքությունը Հայաստանի հանդեպ հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից հետո` Անդրեասյանն ասաց, որ վերջին տարում հետաքրքրության աճ չի նկատվում:

Իր հերթին «Անի տուր» գործակալության տնօրեն Հռիփսիկ Առուշանյանն ասաց, որ հակառակը, հետաքրքրությունն աճել է, սակայն նրանց կողմից առաջարկներ դեռ չեն ստացվել: Նա նշել է նաև, որ վերջերս աճել է հայ երիտասարդության հետաքրքրությունն Արևմտյան Հայաստանի հանդեպ: «Վերջերս դեպք եղավ, երբ 12-ամյա տղան ստիպել էր ծնողներին ուղևորություն կատարել դեպի Արևմտյան Հայաստան»,-ասել է Առուշանյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---