ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի հրաժարվում C-300 համալիրներ առաքել Իրան![]() 10 հունիսի 2010 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ՀՕՊ համակարգի C-300 համալիրների վրա չի տարածվում Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում: «Քանի որ Իրանի վերաբերյալ բանաձևում կան հղումներ սպառազինության առանձին տեսակների վրա, կարող եմ ասել, որ ՀՕՊ միջոցներն ըստ ՄԱԿ-ի ցուցակի, բացառությամբ շարժական զենիթահրթիռային համալիրի, չեն դասվում սովորական սպառազինության տեսակների շարքին»,-ասել է Նեստերենկոն: Ավելի վաղ Ինտերֆաքսը, հղում անելով Ռուսսպառազինության աղբյուրների վրա, հաղորդել էր, որ Ռուսաստանը Իրանին չի մատակարարի C-300 համալիրներ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |