ՆԱՏՕ-ն պատրաստվում է փակել Թուրքիայում գտնվող ռազմակայանը

ՆԱՏՕ-ն պատրաստվում է փակել Թուրքիայում գտնվող ռազմակայանը

PanARMENIAN.Net - Իզմիրում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակայանը փակվելու է: Ինչպես գրում է VATAN թերթը, որոշումն ընդունվել է Դաշինքի կետրոնակայանում ՆԱՏՕ գագաթնաժողովի ժամանակ: Նշվում է, որ Թուրքիան դեմ չէ Էգեյան ծովում ՆԱՏՕ ՌԾՈւ ռազմակայանի փակմանը:

1982-ի նոյեմբերին ստորագրվեց թուրք-ամերիկյան փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ՆԱՏՕ պլանների համաձայն ամերիկյան մարտական ավիացիայի տեղակայում Էրզրումի, Վանի, Բաթմանի, Մուշի, Դիարբեքիրի, Մյուրտեդի, Էսքիշեխիրի, Իզմիրի և Չիղլիի ավիաբազաներում: Նրանք նաև օգտվում են ԱՄՆ ՌԾՈւ ստորաբաժանումներից ՆԱՏՕ-ի շրջանականերում մարզումներ անցկացնելու ժամանակ: Թուրքիայի հարավում` Ադանայի շրջանում, գտնվում է Մերձավոր Արևելքում ամենախոշոր Ինջիրլիկի ամերիկյան ավիաբազան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---