Էրդողան. Թուրքերը չեն կարող ապրել առանց արաբների![]() 11 հունիսի 2010 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքերը չեն կարող ապրել առանց արաբների: Այդ մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք-արաբական համաժողովի ժամանակ, որին մասնակցում են 17 երկրների ԱԳՆ ղեկավարներ: «Մենք ընդհանուր աշխարհագրություն, պատմություն, մշակույթ և քաղաքակրթություն ունենք: Նրանք, ովքեր Թուրքիային մեղադրում են դեպի Արևմուտք հակված լինելու մեջ, չարամիտ քարոզչության են հավատում»,- ասել է Էրդողանը: Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի և Սիրիայի միջև բարձրագույն մակարդակի խորհուրդ ստեղծելու մասին: 4 երկրներն ազատ տնտեսական և առանց մուտքի արտոնագրի գոտի են ստեղծում: «Մենք հուսով ենք, որ մեզ կմիանան տարածաշրջանի այլ երկրներ: Սակայն ազատ առևտրի ու առանց վիզաների ռեժիմի գոտին Եվրամիության այլընտրանք չէ: Թուրքիան լի է ԵՄ մտնելու վճռականությամբ»,- ասել է Դավութօղլուն, գրում է Cumhuriyet թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |