«Ազատության նավատորմի» միջադեպը հետաքննելու են Իսրայելը և ԱՄՆ-ն

PanARMENIAN.Net - Իսրայելը և ԱՄՆ-ն պայմանավորվածության են հանգել մայիսի 31-ին Միջերկրական ծովում տեղի ունեցած «Ազատության նավատորմի» միջադեպի ուսումնասիրման հանձնաժողովի կառուցվածքի և բնույթի վերաբերյալ: Ինչպես հայտնում է Walla տեղեկատվական գործակալությունը, կառավարության ղեկավարի գրասենյակը դիմել է գերագույն դատավոր Յակով Տիրկելին` խնդրելով գլխավորել այդ հանձնաժողովը: Հանձնաժողովի մեջ մտնում են նաև միջազգային դիտորդներ:

Հանձնաժողովը կուսումնասիրի Գազայի հատվածի շրջափակման իրավաբանական ասպեկտները, «Ազատության նավատորմի» զավթումը, ինչպես նաև իսրայելցի դեսանտայիանների կողմից ուժի կիրառման համամասնական աստիճանը: Այդ հանձնաժողովի գործունեությունը չի փոխարինի կառավարության հանձնաժողովի` «Ազատության նավատորմի» միջադեպի հետաքննության աշխատանքին, որը ստեղծվելու է «Կառավարության գործունեության մասին» օրենքին համապատասխան, գրում է IzRus պորտալը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---