Ադրբեջանում Ֆրանսիայի խորհրդարանի անդամներին հայտարարել են «պերսոնա նոն գրատա»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի յոթ խորհրդարանականների անցանկալի անձ է հայտարարել: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը:

Ադրբեջան մուտք գործել արգելվում է` Ռիշար Մալյեին, Առլետա Գրոսկոստին, Պասկալ Կրոզոնին, Միշել Դիֆենբակերին, Ռին Ռուկին, Ժան Պյեռ Դելանուային, Ֆրանսուա Ռոշբլուանին: Ադրբեջանի այսպիսի քայլը պատճառաբանվում է նրանով, որ նախորդ շաբաթ ֆրանսիացի խորհրդարանականները այցելել են ԼՂՀ` «այդ մասին չծանուցելով պաշտոնական Բաքվին»: «Մենք հավաստի տվյալներ ունենք այդ մասին, այդ պատճառով նրանց անունները գրանցել ենք այն անձանց ցուցակի մեջ, որոնց այցը Ադրբեջան ցանկալի չէ», - ասել է Պոլուխովը: Նրա խոսքերի համաձայն, նման քաղաքականությունն այն անձանց նկատմամբ, ովքեր չեն հարգում «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», շարունակվելու է, հաղորդում է Informer.Az-ը:

Նախորդ շաբաթ «պերսոնա նոն գրատա»էին հայտարարվել ՌԴ պատգամավորները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---