Գերասիմ Ալավերդյանը մասնակցեց «Բելագրո-2010» ցուցահանդեսին![]() 11 հունիսի 2010 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-9-ը «Բելագրո-2010» 20-րդ միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բելառուս է այցելել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Միխաիլ Ռուսիի հետ հունիսի 7-ին կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի գյուղնախարարը նշեց հայկական կողմի հետաքրքրվածությունը Մինսկի տրակտորների գործարանի արտադրանքով, Հայաստանում դրա սպասարկման կենտրոնների հիմնմամբ, պահեստամասերի մատակարարմամբ: Բելառուսական կողմը տեղեկացվեց նաև Բելառուսից Հայաստան սերմնացուի ներմուծման ցանկության, ինչպես նաև Հայաստանից Բելառուս բանջարեղեն ու մրգեղեն, չրեր, հանքային ջրեր և ալկոհոլային խմիչքներ մատակարարելու պատրաստակամության մասին: Նախարար Ալավերդյանն առաջարկեց ուսումնասիրել փոխադարձաբար գյուղմթերքի մշտապես գործող ցուցահանդեսներ հաստատելու մասին: Բանակցություններին մասնակցող Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը նշեց Հայաստանից Բելառուս ձկնեղենի արտահանման հնարավորության, հայկական կոնյակի Բելառուս ներմուծման քվոտայի ավելացման ցանկության և առհասարակ, փորձի փոխանակման կարևորության մասին: Միխաիլ Ռուսին հայկական կողմի ուշադրությունը հրավիրեց համատեղ ձեռնարկություններ հիմնելու առավելությունների վրա: Հայաստանի գյուղնախարարության պատվիրակությունն այցելեց Բելառուսի առաջատար տնտեսություններ, ծանոթացավ աշխատանքի կազմակերպման բելառուսական ժամանակակից մեթոդներին, անասնաբուծական, կաթնամթերքի արտադրության նոր տեխնոլոգիաներին:- ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |