ՀԱՀ-ում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը![]() 11 հունիսի 2010 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքի «Սոքքեր Սիթի» մարզադաշտում մեկնարկեց FIFA ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը, որը կավարտվի հուլիսի 11-ին: Բացման արարողությանը ներկա էին ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման, FIFA նախագահ Յոզեֆ Բլատտերը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ՄԱԿ նախագահ Պան Գի Մունը և այլ բարձրաստիճան անձինք: Աշխարհի առաջնությանը մասնակցում են աշխարհի 32 ազգային հավաքականներ. 13 հավաքականներ ներկայացնում են Եվրոպան, 5-ը` Ասիան ու Օվկիանիան, 4-ը` Հյուսիսային և 5-ը` Հարավային Ամերիկան, 5 հավաքականներ Աֆրիկա մայրցամաքից են, գումարած առաջնության տանուտեր ՀԱՀ հավաքականը: Թիմերը 8 խմբերի են բաժանվել: Առաջնության առաջին հանդիպումը տեղի կունենա ՀԱՀ և Մեքսիկայի ազգային հավաքականների միջև: Առաջնության հանդիպումները կկայանան 10 քաղաքների 10 մարզադաշտերում: Եզրափակիչ հանդիպումը նույնպես տեղի կունենա «Սոքքեր Սիթի» մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |