Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությանը11 հունիսի 2010 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի պատգամավորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդլայնման գործում: Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այդ համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց ֆրանսիացի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` նշելով, որ նմանօրինակ այցերը հնարավորություն են ընձեռում տեղում ծանոթանալ հիմնախնդրի ակունքներին, ինչպես նաեւ` Արցախի իշխանությունների եւ ժողովրդի դիրքորոշմանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայութունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |