Ընդդիմությունը չեղյալ է հայտարարել Իրանում կայանալիք ցույցերը

PanARMENIAN.Net - Մահմուդ Ահմադինեժադի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի տարելիցի նախօրեին Թեհրանում և Իրանի մյուս քաղաքներում նկատվում է անվատնգության ուժերի աշխատակիցների քանակի ավելացում: Ընդդիմության առաջնորդները չեղյալ են հայտարարվել այդ օրը կայանալիք ցույցերը` հայտարարելով, որ չեն ցանկանում պատասխանատվություն կրել անմեղ մարդկանց մահվան համար:

Միևնույն ժամանակ, ամբողջությամբ չի կարելի բացառել զանգվածային ելույթների հավանականությունը: Պաշտոնյաները հայտարարում են, որ բողոքները արևմտյան երկրների դավադրության արդյունք են: Մեկ տարի առաջ, վիճահարույց ընտրություններից հետո, փողոց դուրս եկան միլիոնավոր մարդիկ, որոնք համարում էին, որ Ահմադինեժադը գողացել է իրենց ձայները:

Այդ օրվանից ի վեր ընդդիմությունը կանոնավոր կերպով բողոքի ցույցեր էր կազմակերպում, սակայն արդյունքում, ոստիկանությունն, որպես կանոն, ցրում էր դրանք, ձերբակալություններ էր կատարում և, ինչպես պնդում են ընդդիմադիրները, խոշտանգումների էր ենթարկվում ընդդիմադիրներին բանտերում: Ահմադինեժադի կառավարությունը շարունակում է նյարդայնանալ իշխանության հարցում և ուժեղացնում է վերահկողությունը երկրում ԶԼՄ-ների և ինտերնետի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ընդդիմադիր միավորումները, հավանաբար, սպառել են իրենց գաղափարները: Բազում իրանցիների հավակնություններն այժմ վերափոխվել են հնազանդությամբ: Իշխանությունների համար այժմ ամենամեծ խնդիրը տնտեսությունն է` նավթի վաճառքից ստացված եկամուտները նվազում են, և պետգանձարանը կարող է բավականին շուտ դատարկվել, հաղորդում է BBС-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---