Ռուսաստանն Իրանին C-300 չի տրամադրի![]() 12 հունիսի 2010 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը, Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներին համապատասխան, որոշել է դադարեցնել C-300 հրթիռային համալիրների մատակարարումն այդ երկիր: Այդ մասին Ֆրանսիայի նախագահին հաղորդել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Սարկոզին ողջունել է այդ որոշումը, որը, Ֆրանսիայի նախագահի խոսքերով, «հեշտ չի եղել» Մոսկվայի համար: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հունիսի 11-ին Փարիզում աշխատանքային հանդիպում են անցկացրել, որի գլխավոր թեմաները եղել են գործողությունների համակարգումն Իրանի նկատմամբ, G 20-ի գագաթնաժողովի նախապատրաստումը և «Միստրալ» տեսակի ռազմանավերի մասին համաձայնագրի հեռանկարները: Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իսրայելը կոչ են արել ռուսական իշխանություններին հրաժարվել Իրանին հրթիռային համալիրների մատակարարումից, սակայն Մոսկվան հավաստիացրել էր Թեհրանին, որ նրա ատոմային ծրագրի շուրջ կոնֆլիկտը չի ազդի ռուս-իրանական հրթիռային համաձայնության վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |