Իսրայելցի ռազմական մասնագետները Թուրքիայից տուն են վերադառնում![]() 12 հունիսի 2010 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Իսրայելցի ռազմական մասնագետները, որոնք թուրք սպաներին սովորեցնում էին վարել Heron մարտական անօդաչու սարքերը, հետ են կանչվել: Չնայած նրան, որ դասընթացները չեն ավարտվել, ներկա պայմաններում իսրայելցի մասնագետներն այլևս չեն կարող մնալ Բաթմանում գտնվող Թուրքիայի ՌԾՈւ բազայում, հաղորդում է ZMAn.com-ը` մեջբերելով թուրքական Hurriyet թերթը: Թուրքական պատվիրակությունը, որը պատրաստվում էր մեկնել Իսրայել, չորս Heron մարտական անօդաչու սարք թեսթավորելու և գնելու համար, որոնց համար Թուրքիան արդեն վճարել էր, վերջին պահին չեղյալ է համարել ուղևորությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով: Ճիշտ է, ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գենուլը հայտարարել էր, որ չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական ճգնաժամին, այդ սարքերի գնումը ձևակարպելիս բարդություններ չեն լինի: «Ակնհայտ է, որ վերջին մի քանի ամսում Իսրայելը գիտակցաբար ձգձում էր դրանց թեսթավորման և Թուրքիա ՌԾՈւ-ին հանձնելու գործընթացը: Հիմա, ամառային ամիսներին, երբ Թուրքիայի հարավ-արևելյան մասում շարունակվում են ահաբեկչական գործողությունները, երկիրը չի կարող օգտվել այն մարտական սարքերից, որոնց արդեն տիրապետում է»,- ընդգծում է Hurriyet-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |