Հայ-ռուսական մշակութային կապերը խորացման ներուժ ունեն

Հայ-ռուսական մշակութային կապերը խորացման ներուժ ունեն

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 12-ին ընդունել է «Եվրասիա» ակադեմիայի նախագահ Օլեգ Պոպցովին, Մոսկվայի հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ինստիտուտի ռեկտոր Վասիլի Կորելսկիին, «ՏՎՑ» հեռուստաընկերության քաղաքական տեսաբան Լեոնիդ Իոֆեին և Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանին:

Խոսելով հայ-ռուսական մշակութային ընդհանրությունների մասին` Արթուր Բաղդասարյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջեւ մշակութային կապերի առավել խորացմանն ուղղված հայ և ռուս մտավորականների ջանքերը: Քննարկվել են ԱՊՀ երկրներում տեղեկատվական անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում և Ռուսաստանում հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացին, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---