Ընթացիկ տարում Հայաստանի շինարարության ոլորտում 12-15 տոկոս աճ կարձանագրվի![]() 14 հունիսի 2010 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Շինարարության ոլորտում 2010թ. ավարտին 12-15 տոկոս աճ կգրանցվի ճգնաժամային 2009 թվականի համեմատ: Այս մասին կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: «Չնայած նրան, որ անցյալ տարի ճգնաժամը մեծ ազդեցություն ունեցավ շինարարության ոլորտի վրա, 2010-ին արդեն արձանագրվել է ոչ մեծ աշխուժացում այդ ոլորտում»,-ասել է նախարարը: Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում մասնավոր ներդրողների հետ նոր պայմանագրերի շուրջ, մասնավորապես, նախատեսվում է 10 մլն դոլարի նոր պայմանագիր կնքել Երևանում շինարարական նախագծի իրականացման համար: Նա հավելեց նաև, որ կառուցապատողները, որոնք 2009-ին պետերաշխիքներ ստացան, հաջողությամբ շարունակում են կատարել աշխատանքները, սակայն, կան նաև օբյեկտներ, որոնք ֆինանսական պատճառներով չեն կարող ավարտին հասցվել: «Եթե ընկերությունը համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, որտեղ կնշվի անհրաժեշտ գումարն ու հիմնավորումը, ապա այդ դեպքում կառավարությունը կարող է քննել այդ հայտը և աջակցել ընկերությանը»,-ասել է ՀՀ քաղաքաշինության նախարարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |