Գաբրիել Սարգսյանը Ռուի Լոպեսի հուշամրցաշարում 1,5 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում![]() 14 հունիսի 2010 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Վիլլաֆրանկա դե լոս Բարոս քաղաքում հունիսի 12-18-ը ընթանում է շախմատի Ռուի Լոպեսի հուշամրցաշարը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Առաջին մրցաշարային օրը Սարգսյանը հանդիպեց Պիա Կրամլինգի հետ (Շվեդիա) և հաղթեց: Հայ գրոսմայստերը Իվան Սալգադո Լոպեսի հետ (Իսպանիա) պարտիայում ոչ ոքի խաղաց: 2 տուրերից հետո Սարգսյանը 1,5 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում: Իվան Չեպարինովը (Բուլղարիա) և Ֆաբիո Կարուանան (Իտալիա) նույնպես 1,5 միավորով համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերն են զբաղեցնում: 3-րդ տուրում հայ շախմատիստը կհանդիպի Դեյսի Կորիի հետ (Պերու): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |