Կարինա Համբարձումյանը հաղթել է ՌԴ անկախության օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարում![]() 14 հունիսի 2010 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Միջազգային վարպետ Կարինա Համբարձումյանը Մոսկվայում կայացած արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից հավաքել է 5,5 միավոր և հաղթել է: Մրցաշարը նվիրված էր ՌԴ անկախության օրվան: Հայ շախմատիստուհին լրացուցիչ արդյունքով առաջ է անցել Բաթհույագ Մոնգոլտուլից (Մոնղոլիա) և Օլգա Գիրյաից (Ռուսաստան): Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը մասնակցում է Վորոնեժում ընթացող բաց մրցաշարին: 2 տուրից հետո նա հավաքել է 2 միավոր և 9 մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իսկ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը և Նիկիտա Մատինյանը ետ են մնում առաջատարներից 0,5 միավորով: Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող մրցաշարում 2 հնարավորից հավաքել է 2 միավոր: 14 մասնակիցների հետ միասին նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լիլիթ Գալոյանը օգոստոսի 5-16 Հունգարիայի Պաքս քաղաքում կմասնակցի Դյորդ Մարքսի 8-րդ հուշամրցաշարին: Մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի բազմակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին (Վրաստան), Տատյանա Կոնոնենկոն (Ուկրաինա), Իլդիկո Մադլը, Ժիդոնիա Վայդան և Լիլի Տոտը, հաղորդում է armchess.am-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |