«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը նամակով կդիմի ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահին![]() 14 հունիսի 2010 - 16:24 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը նամակ է պատրաստում, ուղղված ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահին: Այդ մասին այսօր Երևանում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը: Նամակում «Ժառանգությունը» պարզաբանումներ է պահանջում ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության մասին առ այն, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության հանձնաժողովում կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ս.Սաֆարյանը նաև նշեց, որ «Ժառանգությունը» նամակներ է ուղղելու նաև ԵԽԽՎ-ի պատվիրակներին, կապված Ադրբեջանի հակահայկական քարոզչության հետ: Ըստ նրա, որպես ադրբեջանական քարոզչության դեմ ուղղված հակաքայլ «Ժառանգությունը»ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դնելու մի բանաձև, որը քննադատում է Ադրբեջանի միլիտարիզացիայի գործընթացը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |