Ֆրանսիան լավատեղյակ է Հայաստանի ու Ղարաբաղի պատմական իրողություններին![]() 14 հունիսի 2010 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մամուլը մտահոգված է մեկ հարցով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դանդաղեցմամբ, որի հիմնական պատճառը Ղարաբաղի խնդիրն է: Այդ մասին այսօր Երևանում հայտարարել է Փարիզի «Հումանիտար գիտությունների տուն» հիմնադրամի ղեկավար Միշել Վիեվիորկան: Նա հավելել է նաև, որ Ֆրանսիան լավատեղյակ է Հայաստանի ու Ղարաբաղի պատմական իրողություններին: Ընդ որում, նա համարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սառեցրել է հայ-թուրքական գործընթացը, ոչ թե կասեցրել, քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն: «Ֆրանսիայում Հայաստանը շատ լուրջ և լավ կրթված պաշտպան ունի` դա տեղի հայ համայնքն է: Ֆրանսահայ համայնքի շնորհիվ, երաշխիք կա, որ ֆրանսիական մամուլը հավաստի տեղեկատվություն է ստանում»,-ասել է Միշել Վիեվիորկան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |