Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի վնասված հատվածի վերանորոգման աշխատանքները կավարտվեն հուլիսի վերջին14 հունիսի 2010 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն օրերս աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում եւ տեղում ծանոթացել Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի վնասված հատվածի վերանորոգման աշխատանքներին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Լճաշեն գյուղի հատվածում Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 2,5 կիլոմետրանոց ճանապարհը վնասվել էր եւ մնացել ջրի տակ: Նախարար Մ.Վարդանյանին ճանապարհաշինարարները տեղեկացրել են, որ անցած տարի պետական բյուջեի միջոցներով ճանապարհի այդ հատվածում կատարվել են հողային աշխատանքներ եւ կառուցվել է գաբիոնի հենապատ: Ներկայումս ճանապարհի հողային աշխատանքները շարունակվում են եւ մինչեւ այս ամսվա վերջ կավարտվեն, որից հետո կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հուլիսի վերջին եւ արդյունքում միջպետական ճանապարհի այդ հատվածը նախատեսվում է բարձրացնել մոտ 3 մետրով` ճանապարհը դարձնելով երթեւեկելի: Նշենք, որ տեղում կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Համաշխարհային բանկի` ճանապարհածածկի ստանդարտների գծով ամերիկահայ փորձագետ, պրոֆեսոր Սերժի Ամիրխանյանը, “Հայջրնախագիծ” եւ “Ճաննախագիծ” ինստիտուտների մասնագետները, ճանապարհաշինարարները, քննարկվել են ճանապարհի նախագծմանը, շինաշխատնքների ընթացքին ու որակին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |