Հրանուշ Հակոբյանը Եգիպտոսում ներկա է գտնվել Նուբար փաշայի արաբերեն լեզվով հրատարակված հուշերի շնորհանդեսին![]() 14 հունիսի 2010 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին ավարտվել է Հայստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցն Եգիպտոս: Այցի ժամանակ նախարարը հանդիպել է Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա ելույթով հանդես է եկել Կահիրեի Սբ. Կաթողիկե եկեղեցում: Իր խոսքում նախարարը ներկայացրել է Հայաստանի սփյուռքի նախարարության գործունեությունը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նա հանդիպել է նաև Հայ ընդհանուր բարեգործական միության եգիպտական բաժանմունքի, ինչպես նաև «Արևե», «Հուսաբեր» և «Ջահակիր» մշակութային միությունների ղեկավարների հետ: Ալեքսանդրիայի գրադարանում նախարարը մասնակցեց Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշայի արաբերեն լեզվով հրատարակված հուշերի շնորհանդեսին: Իր ողջույնի խոսքում Հրանուշ Հակոբյանն ընդգծել է Նուբար փաշայի դերն Եգիպտոսի նորագույն պատմության և Հայաստան-Եգիպտոս բարեկամական հարաբերությունների հաստատման գործում` համարելով Նուբար փաշային հայ-եգիպտական բարեկամության խորհրդանիշ: Նախարարն այցելեց նաև տեղի ռուսական մշակույթի կենտրոնում բացված 10 հայ նկարիչների ցուցահանդեսը, որ կազմակերպվել էր ՀՀ և ՌԴ համատեղ ջանքերով: Այցի վերջին օրը Հրանուշ Հակոբյանին ընդունեց Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմեդ Աբուլ Ղեյթը: Նախարարները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակով: Ահմեդ Աբուլ Ղեյթը բարձր գնահատեց եգիտահայության դերը Եգիպտոսի կյանքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |