Հունիսի 22-ին կառավարության «Լեզվի մասին» օրինագիծը կքննարկվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում![]() 14 հունիսի 2010 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը, որի ժամանակ կքննարկվի «Լեզվի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրինագծերի փաթեթը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԺ աղբյուրը: Կառավարության կողմից ներկայացված օրինագիծը նախատեսում է Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացում, ինչը բուռն արձագանք է առաջ բերել հայ հասարակության մեջ: «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցություններն այդ օրենսդրական նախաձեռնությանը կտրականապես դեմ են հանդես եկել, իսկ «Բարգավաճ Հայաստանը» կողմ է, բայց վերապահումներով: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այդ առիթով ընդգծել է, որ իրենց խմբակցության համար սկզբունքորեն ընդունելի է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, սակայն իրենք առայժմ ձեռնպահ կմնան այդ հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնելուց: «Մենք կունկնդրենք բոլոր կողմերի կարծիքները, և արդեն հետո կհայտնենք մեր դիրքորոշումը, որը մասամբ ընդունելի կլինի բոլորի համար»,- նկատել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |