Թուրքիայում ընթանում է «Վանդակ» ծրագրի գործով դատավարությունը15 հունիսի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի 12-րդ Գերագույն քրեական դատարանում ընթանում է «Վանդակ» ծրագրի մշակման մեջ կասկածվող Թուրքիայի ՌԾՈւ 33 նախկին սպաների գծով առաջին դատավարությունը: Այդ մասին գրում է թուրքական Today’s Zaman թերթը: «Վանդակ» ծրագիրը նպատակ էր հետապնդում Թուրքիայում անկայուն իրադրություն ստեղծել երկրի ոչ մահմեդական քաղաքացիներին սպանելու միջոցով: Վերջերս հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները հայտարարեցին, որ մտադիր են «Վանդակ» ծրագրի գործով համահայցվոր դառնալ: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը գտնում է, որ այդ գործով համահայցվորի կարգավիճակ ստանալը մեծ դեր է խաղում Թուրքիայի հասարակության մեջ բոլոր ազգային փոքրամասնությունների գոյության հավասար իրավունքի ապահովման տեսակետից: «Մեծ հավանականություն կա, որ «Վանդակ» ծրագրի մասնակիցները կարևոր տեղեկատվությն ունեն Հրանտ Դինքի սպանության և այլ օպերացիաների մասին»,- ասել է Չեթինը: Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս» թերթի խմբագրության առջև: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |