«Յունիբանկը» հուլիսին կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը![]() 16 հունիսի 2010 - 12:42 AMT PanARMENIAN.Net - «Յունիբանկի» պրոցեսինգային կենտրոնի գործարկումը տեղի կունենա 2010 թվականի հուլիսին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Անցումը սեփական պրոցեսինգային կենտրոնին թույլ կտա բանկին զգալիորեն ավելացնել քարտերի թողարկման ծավալը և առաջարկել հաճախորդներին վարկային քարտերի ավելի գրավիչ պայմաններ: Ներդրումներն այդ նախագծի մեջ կկազմեն շուրջ 1 մլն դոլար: Քարտային բիզնեսի զարգացումը «Յունիբանկի» 2010 թվականի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: 2010թ. հունիսի 1-ի դրությամբ բանկը թողարկել է 43 900 քարտ, որոնցից 32 984-ի միջազգային VISA քարտեր են: Տեղադրված է 69 բանկոմատ: Հետագայում բանկը մտադիր է թողարկել նաև չիպային քարտեր, ավելացնել բանկոմատների և ինքնասպասարկման տերմինալների ցանցը, ինչպես նաև մասնակցել MasterCard համակարգին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |