Թուրքիայի և Իսրայելի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են վարում ճգնաժամից դուրս գալու նպատակով![]() 16 հունիսի 2010 - 14:24 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի կառավարությունն ընդունել է հակաիսրայելյան պատժամիջոցների փաթեթ, սակայն միևնույն ժամանակ խորհրդակցություններ են տեղի ունենում Թուրքիայի ու Իսրայելի ԱԳՆ-ների միջև` ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու նպատակով »,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտուիթյան տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, երկու պետություններին շատ բան է կապում, իսկ գլխավոր կապող օղակը ռազմական և ռազմավարական դաշինքն է: «Այն, ինչին մենք այժմ ականատես ենք լինում, Էրդողանի խաղն է` հիմնված Թուրքիայում առկա հակասեմիթական տրամադրությունների վրա: Սակայն, հարկ է ընդգծել, որ Թուրիքան և Իսրայլեը շրջապատող արաբական երկրները տանել չեն կարողանում թուրքերին ու հրեաներին, թուրքերին նույնիսկ ավելի շատ: Էրդողանը չի կարող չիմանալ դրա մասին, սակայն փորձում է իր խաղը խաղալ: Սակայն, ինչպես ես արդեն ասել եմ, դիվանագիտական հարաբերությունների ամբողջական խզում տեղի չի ունենա»,-ասել է Սաֆրաստյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը փորձում է որքան հնարավոր է ցավոտ հարված հասցնել բանակին` ամրապնդելու համար սեփական իշխանությունը 2011թ. ընտրություններից առջև: «Վերջերս թուրքական հետախուզության (MIT) ղեկավար նշանակվեց Հաքան Ֆիդանը, որը Էրդողանի մերձավոր շրջապատից է: Դա նշանակում է, որ MIT-ը, որը նախկինում Թուրքիայի Գլխավոր շտաբի ոչ հրապարակային հսկողության տակ էր, այսուհետ կվերահսկվի վարչապետի կողմից»,-ասել է թուրքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |