ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿՈՒՏՅՈՒՐՅԵ ԱԼԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի կուտյուրյե Ալեն Մանուկյանը մտադիր է Հայաստանի տրիկոտաժի ֆաբրիկաների հետ պայմանագրեր կնքել: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Մանուկյանը Հայաստան կժամանի ընթացիկ տարվա վերջին` գործնական այցով: `Տրիկոտաժի թագավորը`այսպես են անվանում Մանուկյանին, վերջերս այցելել է Երեւան, մասնակցելով Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի շրջանակներում կուտյուրյեն ծանոթացավ տեղական տրիկոտաժի արտադրողների եւ երիտասարդ հայ դիզայներների աշխատանքների հետ: Հատուկ Ալեն Մանուկյանի համար դեֆիլեն կազմակերպված էր «Ատեկս» նորաձեւության կենտրոնի կողմից: Կազմակերպիչների խոսքերով, կուտյուրյեն հաճելիորեն զարմացած էր երեւանյան մոդելյերների պատրաստվածության մակարդակից: Ալեն Մանուկյանը այցելեց նաեւ հանրապետության տրիկոտաժի ձեռնարկությունները, մասնավորապես, Չարենցավանի կարի ֆաբրիկան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---