Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 9-10-ը

Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 9-10-ը

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Տորդոր Ստայկովին: Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 9-10-ը Երևանում անցկացվելիք Առևտրատնտեսական և գիտատեխնիական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև նիստին զուգահեռ հայ-բուլղարական գործարար համագումարի անցկացմանը վերաբերող հարցեր: Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն է:

Դեսպան Տորդոր Ստայկովն անդրադարձել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմանը, մասնավորապես` Երևան-Սոֆիա-Երևան ուղիղ ավիաչվերթի կազմակերպմանը,տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ակտիվացմանը, ինչպես նաև տուրիզմի զարգացմանը:

Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ. դեկտեմբերի 9-10-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---