«ՆԱԻՐԻՏԻ» ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿԱՈՒՉՈՒԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԿԱՎԵԼԱՆԱ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ 2 հոկտեմբերի 2001 - 23:29 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» ձեռնարկությունում քլորոպրենային կաուչուկի արտադրության ծավալը կարող է ավելանալ երեք անգամ, «Ինտերկոնտակտ» ուկրաինական ընկերության կողմից ձեռնարկության 51%արժեթղթերի ձեռք բերման համաձայնագրի ստորագրումից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, համաձայնագիրը կստորագրվի առաջիկա ամսվա ընթացքում: Եթե այսօր «Նաիրիտը» արտադրում է միջինում ամսեկան 500 տոննա կաուչուկ(6 հազար տոննա մեկ տարում), ապա սեփականաշնորհումից հետո նախատեսվում է հասցնել այն մինչեւ 15-20 տոննա մեկ տարում: «Ինտերկոնտակտ» ուկրաինական ԲԲԸ-ը ձեռք կբերի «Նաիրիտ» պետական ՓԲԸ-ն 51% արժեթղթերը` լրացուցիչ կերպով թողարկելով եւ տեղադրելով, 6.6 մլրդ դրամի արժողության(մոտ 12 մլն դոլար), հասարակ անվանական արժեթղթեր: Նախագծի ընդհանուր արժեքը, ներդրումները ներառյալ, գնահատվում է 22 մլն. դոլար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |