Հանս Յոհեն Շմիդտ. Սահմանադրությունը նորմալ գործող ժողովրդավարական կարգի երաշխավորն է

Հանս Յոհեն Շմիդտ. Սահմանադրությունը նորմալ գործող ժողովրդավարական կարգի երաշխավորն է

PanARMENIAN.Net - Պետության սահմանադրությունն ու սահմանադրականությունը, որոնք պատասխանատու են սահմանադրական իրավունքի պահպանման և մեկնաբանման համար, նորմալ գործող ժողովրդավարական կարգի երաշխավորն են: Այդ մասին ՀՀ Սահմանադրության վերաբերյալ գիտագործնական մեկնաբանությունների ժողովածուի շնորհանդեսի ժամանակ հայտնել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը:

Դեսպանի խոսքով, իր համար պատիվ է մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ տվյալ ժողովածուի մշակմանը մասնակցել է նաև գերմանական կողմը: «Գերմանա-հայկական համագործակցությունն իրավական դաշտում գոյություն ունի արդեն երկար տարիներ: Ես հուսով եմ և ցանկանում եմ, որպեսզի իրավական համագործակցությունը նպաստի Հայաստանի դատական իշխանության հետագա ամրապնդմանը»,- նկատել է նա:

 Ուշագրավ
---